Posted in Հանրահաշիվ 7

ԵՌՕՈՐՅԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԱՐԱՏԵՍՈՒՄ

Միջնադարում կառուցված վանական համալիրը ունի հետաքրքիր անուն, որը բառացի նշանակում է՝ «արի ու տես»: Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից և գավիթից: Արատեսի վանքը ունի յուրահատուկ ճարտարապետություն: Նրա գլխավոր եկեղեցու գմբեթը չի պահպանվել, իսկ պատերը ավերվել են: Վանքի կառույցները բազմիցս թարմացվել և վերականգնվել են միջնադարում: Արատես վանական համալիրը ամառային նստավայր էր Սյունիքի հոգևորականների համար: Այստեղ ընդօրինակվել են նաև հին ձեռագրերն ու մատյանները:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՐԱՏԵՍԻ ՄԱՍԻՆ

  • 113-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ:
  • 2Արատեսի վանքը շրջապատված է եղել բերդապարիսպներով, որոնք ավերվել են XVII դ: Պահպանվել է միայն հյուսիսային պատի մի մասը: Վանքին 1073 թ․ նվիրել են Եղեգիսի այգին և կալվածքներ: 1220 թ․ իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը։