Posted in Մայրենի

Դեկտեմբերի 17

Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

Գոյականներ՝ Միրգ, կտրիճ, կախարդանք, ամիս, իրադարձություն, ծանոթություն, երգիչ, մարզիկ, նպատակ:

Ածականներ՝ Հիշաչար, խիզախ, վեհորեն, անօթևան, մտահոգ, դժգույն:

Թվականներ՝ Տասնհինգ, չորս, վեց-վեց:

Բայ ՝ Ձերբակալել, քայլել, մաքրել, հնազանդվել, , վազել:

Շաղկապ ՝ Թերևս, բայց:

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:

կախարդական, հմայիչ, վախենալու, երազկոտ, գրավիչ:

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: 

Ինչպես տեսնում եք այսօր հրաշալի եղանակ է:
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:

Ճանապարհի մոտ փոքրիկ այգին պատված է գեղեցիկ ծաղիկներով:
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:

Փչում է մեղմ հովիկ, ծաղիկները ժպտում են, դալար խոտերը ծփում են և դաշտին խաղաղություն է տիրում։


4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

Գոյություն ունեն երկու մետրանոց հսկա որդեր: Հսկա մեկ մատանոց մեգասկոլիդեսը ստորգետնյա բնակիչ է: Նրան հողից հանելուց հետո խեղճանում է: Քենիայի, Կամերունի, Կոնգոյի բնակիչները պատմում են ճահիճներում ապրող հսկա, տարօրինակ կենդանու մասին: Երբեմն հայտնվելով բնակավայրերում, նրանք սարսափեցնում են բնակիչներին:

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով  հիթսուն միլիոն քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասերեքը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ երկրորդը քնած  է անցկացնում: