Posted in Մաթեմատիկա -6-րդ դասարան

Մաթեմատիկա

Ամփոփում ենք շաբաթը (խառը առաջադրանքների օր):

1. Գտիր այն թիվը, որի`

ա) 3 %-ը հավասար է 60-ի,

2000
գ) 20 %-ը հավասար է 54-ի,

270

բ) 17 %-ը հավասար է 340-ի,

2000
դ) 2 %-ը հավասար է 37-ի:
1850

2. Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի`

ա) 5 %-ը,

4
գ) 30 %-ը,

24

բ) 75 %-ը,

60
դ) 150 %-ը:

120

3. Հետևյալ թվերից ո՞րն է ամենամեծը
-30, –18,  7, –1, 0, 11, -24, 77, 2 ,–6, -400:
77

4. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք
A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, նշի’ր ամենաձախ կողմում  գտնվող տառը։
C

5)Հաշվիր․

ա) |– 3| – |– 1|=2

բ) |15| · |– 12|=180

6)Կատարիր գումարումը.

ա) (–21)+(+8)=-13
բ) ( + 19) + ( –12) = 7

գ)(-11)+(-39)+(-50)=-100
դ)(+15)+(+185)+(400)+(-600)=0

7)Կատարե՛ք հանում.

ա) –48–(–25)=-23

բ) –17 – (+34)=-51

գ) +893-(-7)=900
դ) -91-(11)=-100

8)Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) (–5) ։ (–20) = 4,

բ) -10 ։ (–5) = 2
գ) 10 x (-450)=-4500
դ)255:(-5)=-51

9.Կոնգո գետն ունի 4320 կմ երկարություն։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը 1 ։ 216.000.000 մասշտաբով գծված քարտեզում։

4320000000 :216000000=20mm

Posted in руский

Домашнее задание

В школе мы учимся читать и писать. Кроме того, мы учим иностранные языки. И сегодняшняя моя тема это иностранные языки, которые я учу в моем школе. В основном, в школе учат русский и английский, но в моей школе есть и другие языки. И самое удивительное то, что их много. Как иностранные языки у нас преподают также
турецкий, французский и итальянский. Лично я как иностранные языки изучаю русский и английский и очень люблю эти предметы. Кроме того в четырех годах когда еще не писала и читала я отлично знала русский язык и разговаривала на нём. А знания получила с помощью школы и мультфильмов. Посещаю английские занятие. Я благодарна тем людям, которые помогали мне развивать мой интеллект и преимущество разговаривать на иностранных языках.

Posted in Մայրենի

Մայրենի

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դ ա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Առաջադրանքներ`

1.Քեզ դուր եկա°վ պատմությունը. ինչո°ւ։

Ինձ շատ դուր եկավ պատմությունը, որովհետև այն շատ խորիմաստ էր: Այս պատմությունը հրաշքի, սիրո, դիմացինին հասկանալու և տառապանքի մասին է: Պատմության մեջ միայն Խոսեն նկատեց աղքատ ու ցնցոտիավոր մանուկին և կարողացավ իր ունեցածը կիսել տղայի հետ: Ինչպես Վիլյամ Սաոյանի<<Բան ունեմ ասելու>> պիեսի մեջ գլխավոր հերոսը բացատրում էր, որ եթե անձը կարող է իր ունեցվածքից մի բաժին կիսել, ապա նա հարոստ է:

2.Հրաշքների հավատո°ւմ ես։ Խոսեի կյանքում կատարվածը հրա°շք էր։

Այո, ես հավատում եմ հրաշքներին: Իսկ Խոսեի հետ կատարվածը իմ կարծիքով իրական հրաշք է: