Posted in Մաթեմատիկա -6-րդ դասարան

մաթեմատիկա

  1. Գրիր հինգ օրինակ.
  • բնական թիվ, 1,2,3,4,5
  • ամբողջ թիվ, -1, 0, 99, 678, -9664
  • անկանոն կոտորակ100000/8, 88/10, 45678/8765, 9/1, 1/1
  • կանոնավոր կոտորակ 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6
  • խառը թիվ 6. 4/7, 67.9/2, 99.9/4, 3.5/8
  • դրական ամբողջ թիվ, 1,2,3,4,5
  • դրական բացասական թիվ -1,-2,-3,-4,-5
  1. Կրճատիր կոտորակները՝

1/2, 1/3, 1/5, 4/14, 19/36, 4/49,125/43, 8/1,

  1. Գտիր հարաբերությունը
    200 : 20=10
    13/20 : 39/40
    =2/3

        300 : 15=20

        24/25 : 48/50=1

4.Հետևյալ թվերից կազմեք համեմատություն
    4, 6, 8, 12 = 12 : 6 = 8 : 4
    9, 10, 18, 20
 = 18 : 9 = 20 : 10

   50, 3, 150, 9 = 150 : 5 = 9 : 3

   15, 18, 6, 5 = 15 : 5 = 18 : 6

5. Խնդիր՝ Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25-ական սոսի, իսկ նրանցից յուրաքանչյուր երկուսի միջև` 2 թուփ: Քանի՞ թուփ տնկեցին:
48

6. Կատարիր բաժանումը՝

4.½:1/100 =9/2:1/100=450
3.3/10:3/50=33/10 :3/50=55
23.⅕:11.⅕
=29/14

1.¼:25=1/20

7. Կռահե՛ք քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսն է`

ա) 36սմ^2,

6սմ

բ) 64սմ^2,

8սմ

գ) 1սմ^2,

1սմ
դ) 25մմ^2,

5մմ

ե) 49մմ^2:

7մմ

Posted in Առողջագիտություն

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում: Առողջությնը կախված է հետեվյալ գործոններից.

1.Առողջ սնունջ

2.Մարզանք

3.Հիգինեա

4.Վնասակար սովորություններ

Posted in Մայրենի

Մայրենի

99. Հարցում  արտահայտող  բառերը գոյականներո´վ փոխարինիր:

Ամբողջ ի՞նչը (օր.՝ ամբողջ ապրուստը):

Բոլոր ովքե՞ր, ինչե՞րը:

Բոլոր մարդիք, բոլոր բաժակները

Ինչ-որ ո՞վ, ի՞նչ:

Ինչ-որ ուրվական, ինչ-որ սեղան

Ոչ մի ո՞վ, ի՞նչ:

Ոչ-մի ուսուցիչ, ոչ-մի տարա

101.      Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

Տասներորդ օրն է, որ բակ չեմ իջել:

Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձ-

նից:

Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:

Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:

Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորղի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր չորրրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է:

Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել:

102.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Տղան համարձակ աոաջ եկավ: Մի օր ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայրերին թառել են սպիտակ թռչուններ: Ոստիկանները այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: Մարդիք կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիք քնած էին:

104.      Հարցերին պատասախանի´ր և պատասխաններն այնպես գրի´ր, որ տեքստի ընդարձակ փոխադրություն ստանաս:

Երեք հազար տարեկանում ավտովթարից կործանվեց ձիթապտղի այն ծառը, որի տակ հույն մեծ փիլիսոփա Պլատոնն իր սաների հետ ցրույցներ էր անցկացնում:

Հարցեր

Ո՞վ էր Պլատոնր:

Պլատոնը մեծ և հույն փիլիսոփա է:

Նա ի՞նչ սովորություն ուներ (ինչպե՞ս էր ուսուցանում սաներին):

Նա սովորություն ուներ իր դասընթացները անցկացնել ձիթապտղի ծառի տակ:

Որտե՞ղ էր  ուսուցանում  սաների հետ:

Պլատոնը ոսուցանում է սաներին ձիթապտղի ծառի տակ:

Ինչքա՞ն ապրեց ծառը:

Ծառը ապրեց 3000 տարի

Ծառն ինչի՞ց կործանվեց:

Ծառը կործանվեց մեքենայի վթարի պատճառով:

Այս պատմությունից ի՞նչ հետևություն կարելի է անել:

Այս պատմությունից ես հետեվություն արեցի, որ այդ մարդու անուշադրության պատճառով տուժեց Պլատոնը, նա և ծառը: Այսինքն, եթե նա ուշադիր լիներ, ապա այդ ամեն-ինչը չեր կատարվի

Posted in Բնագիտության

Մեղր

Մեղր, քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից։ Մեղրը լինում է դեղնավուն (սպիտակ ակացիայիլորենուկորնգանի ծաղիկների) և մուգ դեղնավուն (հնդկացորենիհավամրգիի ծաղիկների)։ Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով։ Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնուկեչուբարդու, լորենու տերևներից։ Այս դեպքում մեղրն ունի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք։

Մեղրի հիմնական բաղադրիչը յուրացվող ածխաջրերն են՝ խաղողաշաքարն ու պտղաշաքարը, որոնց պարունակությունը հասնում է 70 %-ի, ինչի շնորհիվ մեղրը հեշտ է մարսվում։ Մեղրի կարևոր բաղադրամասերից են օրգանական թթուները (կաթնաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու), ֆերմենտներըվիտամիններըկարոտինը (A-նախավիտամին)։ Մեղրն ունի նաև բուժիչ հատկություն և լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության, ստամոքսաղիքային, սիրտանոթային և այլ հիվանդությունների ժամանակ։ Մեղրը լավ պահպանվող մթերք է, հազվադեպ է փչանում։ Շաքարի բարձր պարունակության շնորհիվ մեղրում մանրէները չեն բազմանում, բայց կարող են առաջանալ որոշ սնկեր։

Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։ Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։

Հին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել է նաև մեղրը։

Զանազան նյութերի հետ խառնած մեղրն օգտագործել են նաև միջնադարի հայ բժիշկները՝ տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։

Մ.թ.ա. 3000 թ գրավոր հուշարձանները վկայում են այն մասին, որ Եգիպտոսում լավ զարգացած է եղել մեղվաբուծությունը։ Որոշ եգիպտացիներ բարձր էին գնահատում մեղրը և մեղուներին, դրա մասին վկայում է այն, որ սկսած առաջին դինաստիայից մինչև հռոմեական դարաշրջանները էմբլեմների, ինչպես նաև դամբարանների վրա մեղու է նկարված եղել։

Ասորեստանում (2950-2050 թթ մ.թ.ա.) մեղվաբուծությունը ծաղկում է ապրել, այդ ժամանակներում հայտնի է եղել նաև մոմը։ Լայն տարածում է գտել մեղվաբուծությունը Հնդկաստանում 4000 տարի առաջ։ Մեղվաբուծության փորձը փոխանցվել է սերնդից սերունդ և դարձել ավանդույթ։ Մեղվաբուծությունը լավ զարգացած է եղել Հին Հունաստանում։ Արիստոտելը (մ.թ.ա 750 թ) հիմք դրեց գիտական մեղվաբուծության։ Նա գիտեր մեղուների կյանքը և մեղուների աշխատանքի բաժանումը ընտանիքում։ Հին Հունաստանում կազմվում են առաջի գիտելիքները մեղուների կյանքի և սելեկցիայի մասին։ Հիպոկրատը(մ.թ.ա 460-377 թվականներ) գրում է մեղուների կյանքի, մեղոաբուծական մթերքների սննդային և բուժիչ հատկությունների մասին։

Հռոմեական կայսրությունում, հռոմեացի գիտնակն Վարաոնը ( 116-27 թթ մ.թ.ա) իր գյուղատնտեսության մասին աշխատաությունում մեծ ուշադրություն է դարձրել կայսրությունում մեղվաբուծության զարգացմանը։ Հայտնի հույն գիտնական և բժիշկ Դիոսկարիտը (մ.թ.ա 1 դար) նշում է իր կողմից մեղրի օգտագործումը ստամոքսային հիվանդությունների բուժման համար։ Արաբական բժշկության մեջ հայտնի ներկայացուցիչ Ավիցենան խորհուրդ էր տալիս մեղրը օգտագործել որպես դեղ սննդի մեջ։ Մեղվաբուծությունը առավել զարգացման է հասնում քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում։ Այդ ժամանակներում սկսվեց մեղրամոմի օգտագործումը կրոնական արարողությունների համար։ 10-րդ դարում, երբ կազմավորվեց է Կիևյան Ռուսիան, սկսեց զարգանալ պարզունակ մեղվաբուծությունը, որին նպաստում էին հսկայական արոտավայրերը և անտառները։ Մեղրը օգտագործում էին սննդի մեջ և խմիչքների պատրաստման համար, իսկ մեղրամոմը լուսավորման և կրոնական կարիքների համար։ Ռուսներին հայտնի էր նաև մեղրի սննդային և բուժիչ հատկությունները։ Մեղրը օգտագործում էին մի շարք հիվանդությունների և գլխավորապես արտաքին վերքերի բուժման համար։ Ժամանակակից մեղվաբուծության մեջ մեծ ներդրում է արել ռուս մեղվաբույծ Պ.Ի . Պրոկոպովիչը (1775-1850 թթ), որը 1814 թ ստեղծեց քանդվող շրջանակներով փեթակ։ Ամերիկացի մեղվաբույծ Լարենցո Լորեն Լանգստրոտը 1851 թ ստեղծեց առաջին փեթակը շարժական շրջանակներով։ Ներկայումս մեղվաբուծությունը աշխարհում հասել է գերազանց արդյունքների շնորհիվ գիտության արագ զարգացման։ Ապացուցված է, որ մեղվաբուծությունը մեզ տնտեսական նշանակություն ունի այգեգործության զարգացման գործում։ Փոշոտման շնորհիվ, որը իրականանում է մեղուների օգնությամբ, ապահովվում է տասնյակ անգամ ավելի շատ և որակյալ բերքի ստացում։

Սովորական մեղրի մեջ ջրի քանակը տատանվում է 16-22% -ի սահմաններում, միջինը մոտ 20%։ Դանշանակում է, որ մնացած 80% -ը կազմում են չոր նյութերը

Գլյուկոզը կոչվում է նաև խաղողաշաքար։ Այն մոնոսախարիդ է, որի քանակը մեղրում կազմում է 35%
Անվանում են նաև պտղաշաքար։ Մեղրի մեջ դրա քանակը կազմում է բոլոր շաքարների կեսը և օրգանիզմում դյուրին յուրացվում է, առանց նախնական վերամշակման ենթարկվելու։ Ի տարբերություն բարդ չտրորված շաքարների, ֆրուկտոզը հանդիսանում է դրանց, մինչև պարզ տրոհված տեսակը և կոչվում է ինվերտ շաքար։
Կոչվում է նաև եղեգնաշաքար։ Նոր քամած մեղրը պարունակում է մինչև 6% սախարոզ
մեղրում սպիտակուցները շատ չեն՝ 0, 04-0, 3%: Լինում են նեկտարից ստացված՝ բուսական և մեղվի մարսողական հյութում պարունակվող՝ կենդանական ծագման։
մեղրում շատ բազմազան են։ Կազմում են մինչև 0, 43%, որոնց մեծ մասը խնձորաթթուն է։ Կան նաև կաթնաթթու, գինեթթու, ֆոսֆորական թթու։ Մեղրն ունի թթու ռեակցիա, պատկանում է թթու մթերքներին՝ 3, 78 ակտիվ թթվությամբ[1]։