Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

55. Տրված ածականներից ի՞նչ անել  կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր  կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող  մասնիկներն ընդգծի´ր:

Գեղեցիկ , հպարտ,  տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

Գեղեցկանալ, հպարտանալ, տգեղանալ, մեծանալ, փոքրանալ, չարանալ, չորանալ, թարմանալ, խոնավանալ, սևանալ, բարձրանալ, մանրանալ, ճերմականալ, դալկանալ, ծանրանալ

56. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի´ր: Արմատների  գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ-թշշոց-թշշալ:

Բը՜զզ, դը՜ռռ, չրը՜խկ, ծի՜վ-ծի՜վ, բա՜,  տը՜զզ, կը՜ռռ, թը՜խկ, մը՜ռռ, թի՜ռ:

Բզզոց-բզզալլ, դռռոց-դռռալ, չրխկոց-չրխկալ, ծվոց-ծվալ, բվվոց-բվվալ տզզոց-տզզալ, կռռոց-կռռալ, թխկոց-թխկալ, մռռոց-մռռալ, թռ ռոց-թռռալ

57. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված  բառերից (թվականներից  և մակբայներից) բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Երկրորդ, երրորդ, չորրորդ, ուշ, շտապ, մոտ, մերձ, հհռու, դանդաղ, հաճախ, տասներորդ, կրկին:

Posted in Բնագիտության

Ջերմային հավասարակշռություն

2 ժամ. Ջերմային հավասարակշռություն
Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:

2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
3. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:

Էլեկտրական, հեղուկային և այլն

Posted in Բնագիտության

Օշինդր

Օշինդր (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշանլատ.՝ Artemísia), աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։ Պարսկերեն կոչվում է օշինդր, թուրքերեն յավշան։

Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ։

Հայկական տարանունները

բարձմանեակ, բարձնակ, բարձվենյակ, բացմենակ, նգածաղիկ։

Տարածված է ԵվրոպայիԱսիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։

Հայաստանում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն։

Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի։ Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը։ Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած)։

Նկարագրված 200 տեսակներից Կովկասում աճում են 28-ը, իսկ Հայաստանում՝ 15 տեսակ, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն։ Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում։ Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում՝ հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500 մ բարձրության վրա։

Posted in Բնագիտության

Դաղձ

Դաղձ (լատ.՝ Méntha), շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Բոլոր տեսակներին բնորոշ է սուր հոտավետ հոտ, նրանցից մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։

Այս ընտանիքի բույսերն իրարից տարբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և այլ քանակությամբ եթերային յուղեր։

Ըստ ավանդության՝ դաղձ (անանուխը ) Mentha է կոչվել Մենտա հավերժահարսի անունով, ում Պերսեփոնեն՝ Զևսի և Դեմետրեի դուստրը, բուսական աշխարհի թագուհին, հոտավետ բույս դարձրեց՝ բուրավետ դաղձ[1] ու Աֆրոդիտեին ընծայեց։

Դաղձը (ասորերեն՝ անանուխ) հիշատակվել է դեռևս Աստվածաշնչում՝ Մատթեոսի ավետարանում, բարձր գնահատվել Հին Հունաստանում։ Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում, այդ պատճառով խնջույքի սրահները ցողում էին անանուխի ջրով, սեղանները շփում տերևներով։ Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագը գտնում էր, որ անանուխի բույրը նպաստում է ուղեղի արդյունավետ գործունեությանը, այդ պատճառով միշտ դալար ընձյուղներից հյուսված պսակ էր կրում, նույնը խորհուրդ էր տալիս աշակերտներին։

Posted in Բնագիտության

Մասուր

Այս տարածված ըմպելիքը օրգանիզմն ամրապնդող  ու տոնուսավորող միջոց է, որը բարձրացնում է նաև իմունիտետը: Մասուրի եփուկը շատ արդյունավետ է հատկապես  ձմռանը՝ սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում:


Այն օգտագործվում է տարբեր տեսակի բորբոքային պրոցեսների,  մարսողական համակարգի օրգանների բուժման ու երիկամների համար: Մասուրի պտուղները օգտագործվում են որպես ախտածին բակտերիաների դեմ պայքարող միջոց: Բժիշկները խորհուրդ են տալիս մասուրն օգտագործել որպես հավելյալ միջոց՝ բարձր ճնշման, միզասեռական ուղիների խանգարման ու հոդերի հետ կապված խնդիրների դեպքում: