Posted in Պատմություն

Պատմություն

1.Ք. ա. XVII դարում խեթերի պետությունների միջև սկսված պայքարն ավարտվեց Լաբարնա արքայի պայքարով: Մայրաքաղաք հռչակվեց Խաթթուսասը: Հաջորդ արքան նվաճեց ամբողջ Փոքր Ասիա թերակղզին: Այսպես ստեղծվեց Խեթական մեծ թագավորությունը:

2.Ք. ա. XIV-XIII դարերում Խեթական տերությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Խեթերը նվաճեցին Միտաննին, այնուհետև հասան մինչև Եգիպտոսի սահմանները: Նրանք կարողացան իրենց տիրապետությունը հաստատել նաև Փոքր Ասիայի արևմուտքում:

3.Ք. ա. XVI դարում Ասորիքի և Միջագետքի հյուսիսում խուռիները հիմնեցին Միտանիի պետությունը: Միտանինն հաջողությամբ պայքարում էր եգիպտացիների և խեթերի դեմ և շուտով իրեն ենթարկեց ողջ Ասորիքը: Իսկ հարևան Ասորեստանը դարձավ նրա հարկատուն:

4.Փյունիկյան քաղաքները սփռված էին Միջերկրական ծովի արևելյան ափին: Դրանք մեծ էին ու գեղեցիկ: Փյունիկյան քաղաքներից իրենց հզորությամբ աչքի էին ընկնում Բիբլոսը, Սիդոնը և Տյուրոսը:

5.Ք. ա. IX դ. վերջին փյունիկեցիները Աֆրիկայի հյուսիսում հիմնեցին նշանավոր Կարթագեն քաղաքը: ԱՅն շուտով վերածվեց հզոր պետություն:

6.Փյունիկեցիները աշխարհում առաջինը ստեղծեցին հնչյունագիրը:

Posted in Մայրենի

Մայրենի

60.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Ուղ- տը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշ- խատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլր փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

62.Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո´վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց-մարմնի մաս

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում-կատար

Այս մարդը գլուխ չունի-խելք

Գրքի  առաջին գլուխը շատ հետաքրքիր էր-վրա

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, — որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր  զինվորներին-ղեկավար

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին-վրա
Գերանի գլխի´ց բռնիր-ծայր

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Բ)Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի´ր պատճառաբանել:

Իմ կարծիքով գլուխ բառի հիմնական իմաստը դա կարեվորագույն գլխավոր իմաստն է, որովհետև բոլոր դեպքերում նա արտահայտված է հենց այդ իմաստով:

64. Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:ճ

Գառնարած-գառներ արածեցնող

բարեսիրտ-բարի սիրտ ունեցող

չարամիտ-չար միտք ունեցող

լեռնագագաթ-լեռան գագաթ

արա­գահոս-արագ հոսող

հարթավայր- հարթ վայր

աստղագիտություն-աստղերի մասին գիտություն

Posted in Բնագիտության

Բնագիտություն

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր

  1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Գիտեմ կովի թրիքը, փայտը, թուղթը, նավթը, բնական գազը, քարածուխը, տորֆը վառ

  1. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:

Ջերմային էներգիան կյանքի գոյության ամենակարևորն պայմաններից մեկն է: Առանց ջերմային էներգիայի գոյություն չէին ունենա կենդանիները, բույսերը, ինչպես նաև մարդիկ:

  1. Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:
Posted in Մաթեմատիկա -6-րդ դասարան

Math


1.Ինչ խնդիր  կառաջարկես  մաթեմատիկական ֆլեշմոբի դեկտեմբեր ամսվա համար։(Երկարաժամկետ նախագիծ)

Էվա Եփրեմյան 6-5

Նոր տարուն մնացել է երկու շաբաթ և վեց օրի ½ մասը: Այսոր ամսի քանի՞սն է:

Էվա Եփրեմյան 6-5
Անիտան իր ունեցած խաղալիքները բաժանեց հինգի, գումարեց վեցի, հանեց մեկի այնուհետև բազմապատեց տասի վրա: Սկզբում քանի՞ հատ խաղալիք ուներ Անիտան, եթե հիմա նա ունի հարյուր խաղալիք:



2.Տոնական դասին նվիրված՝ Կատակ խնդիրներ, աղբյուրը՝ Գրետա Բակունցի բլոգ։

  • 50 մուկ 50 օրում ուտում են 50կգ ցորեն։ Քանի՞ կգ ցորեն կուտեն 10
    մուկը 10 օրում։
  • 10
    2․10 կատու 10 օրում ուտում են 10 մուկ։ Քանի՞ կատու 30 օրում կուտեն
    30 մուկ։
  • 30
    3․Ո՞րն է ավելի ծանր՝ 2 կգ երկաթը, թե՞ 2 կգ բամբակը։
  • Հավասար է
    4․Վանդակում կա 3 ճագար։ Ինչպե՞ս ճագարները բաժանել երեք
    ընկերների միջև, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա մեկ ճագար և մեկն էլ մնա վանդակում։
  • Երրորդն վանդակով է տանում ճագարին:
  • 5․Գնորդը հավ գնելու համար վճարեց 1200 դրամ և էլի կես հավ։ Ի՞նչ արժեր հավը։
  • 1800
    6․Մեկ ոտքի վրա կանգնած աքլորը կշռում է 2 կգ։ Քանի՞ կգ կկշռի
    աքլորը, եթե կանգնի 2 ոտքի վրա։
  • 2 kg
    7․Արամն ու Գեղամն ապրում են միևնույն շենքի,
    համապատասխանաբար, 2-րդ և 6-րդ հարկերում։ Իրենց հարկերը
    բարձրանալիս Գեղամը քանի՞ անգամ է ավել շատ ճանապարհ անցնում, քան Արամը(հաշշվում է առաջին հարկից։
  • 4
    8․ Ձիերի եռյակն անցավ 24կմ։ Քանի՞ կմ անցավ յուրաքանչյուր ձին։
  • 24 km
    9․ Իմ ձախ կողմի գրպանում այնքան դրամ էր, որքան՝ աջ գրպանում։Եթե ձախ գրպանից 100 դրամանոց մետաղադրամը տեղափոխեցի աջ գրպանս։ Դրանից հետո աջ գրպանում քանի՞ դրամ ավել եղավ, քան ձախ գրպանում։
  • 100
    10.Վառվում էր 10 մոմ։ Դրանցից երեքը հանգցրին։ Քանի՞սը մնաց։

10

3. Հաշվիր
4-8=-4

5-17=-12        

5-25=-20         
10-25=-15            
0-18=-18              
-3-6=-9              
-17-25=-42        
-14-10=-24
-10+12=2
-15+20=5     
-17+51=38     
20-(+15)=5
30-(+12)=18        
-28-(+25)=-53        

4.Հաշվիր

ա) (–18) · (+3)=-54
բ) (+15) · (–4)=-60
գ) (–100) : (+10)= -10   
դ) (0) :(–15)=0

        5. Լրացրու՛ բաց թողած  փակագծեր անպես, որ ստացվի ճիշտ հավասարություն.

(3+7×2)-5=15                             
18-(8:2+5)=9                           
2×3+4:2=5     

5+(12-8:2)=7                              
22-20:(2+3)=18                    
17-24:(2+4)=13

  6.Ապրանքի գինը նախ իջեցվել է 30%-ով, ապա՝ ևս 20 %-ով։Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 9000 դրամ։

5040