Posted in Մայրենի

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում

Կար, չկար մի աղջիկ կար: Աղջկա անունն էլ Լիլիթ էր: Լիլիթը ուներ փոքր քույր՝ անունը Մարյամ: Լիլիթը իր աչքի գերանը չեր տեսնում,  ուրիշի աչքի շյուղն էր տեսնում: Նա Իր քրոջը Մարյամին վիրավորում էր կոպիտ լինելու մեջ: Նա միշտ էր այդպես անում: Մի անգամ նա Թորգոմ քեռու պատուհանը կոտրեց: Լիլիթը մտածում էր, որ նա մեղավոր չե, այլ քույրն է մեղավոր: Մի օր էլ փչացրեց Ադրիաննա տատիկի վարդերը և կակաչները: Կրկին Լիլիթը մտածեց, որ նա ճիշտ է, իսկ քույրը մեղավոր: Լիլիթը անընդհատ Մարյամից մայրիկին սուտ բաներ էր պատմում: Այնինչ իրականում Մարյամը մի քիչ չարաճճի էր իսկ Լիլիթը ստախոս:Այդպես շարունակելով Լիլիթի բնավորությունը չփոխվեց: Գիշերը Լիլիթը երազի մեջ լսեց, որ եթե այդպես շարունակել կարող էր շատ վնաս տալ մարդկանց: Քանի, որ աղջիկը բարի էր նա չեր ուզում մարդկանց վնաս տալ: Հաջորդ օրը նա միամիտ կոտրեց աթոռը, բայց արդեն փոխվել էր բնավորությունը և Լիլիթը ամենինչ պատմեց ճշմարիտ: Լիլիթի բնավորությունը փոխվեց և այլևս այդպիսի բան չկատարվեց: