Posted in Ճամփորդություն, հայրենագիտություն

Մատենադարան

Բարև ձեզ, ես Էվան եմ:Փետրվարի 28-ին դասարանով գնացինք Մատենադարան: Դե քանի որ քաղցած էինք , դրսում նախաճաշեցինք:   Մատենադարանում տեսանք գրքեր, դեղաբույսեր, Հայաստանի տարբեր ժամանակների քարտեզներ, նաև որդան կարմիրը: Ամենաշատը ինձ դուր եկավ Մատենադարանում <<Մշո ճառընտիր>> գիրքը: Ես տեսա մի նկար, որում մարդու կառուցվացքն էր և զարմացա այդ նկարից: Այնտեղ իմացանք, որ որորդան կարմիրից ոչ միայն ստանում են կարմիր գույն այլև տարբեր գույների: Մատենադարանից դուրս տեսանք խաչքարեր, հայտնի գիտնականների, գրողների արձաններ: Նաև տեսանք Մեսրոպ Մաշտոցի և Մովսես Խորենացու արձանները: Մատենադարան այցելելուց հետո գնացինք փքաբլիթ ուտելու: Այսքանով վերջացավ ճամփորդությունը: Ես շատ տպավորված եմ և հաճույքով նորից կգնայի Մատենադարան: