<<Մոգականը մաթեմատիկայում>> նախագիծը, որի շրջանակներում կներկայացնեք նոր մաթեմատիկական հնարքներ ու կկազմեք 3×3 չափի, 4×4 չափի նոր մոգական քառակուսիներ։
Սիրելի սովորողներ, <<Մաթեմատիկական հնարքներ>> թեմայով պատրաստեք ռադիոնյութ։
<<Թվերի մեծ աշխարհում>> նախագծի շրջանակներում 4-5-րդ դասարանի սիրելի սովորողներ, ուսումնասիրենք բնական և կոտորակային դրական թվերի ծագումը։ Որոնեք ու կպարզեք, թե երբ և ում կողմից են ստեղծվել՝
- Բնական թվերը
- Արաբական թվերը
- Հռոմեական թվերը
- Կոտորակային թվերը
6-րդ դասարանի սիրելի սովորողներ, այս նախագծի շրջանակներում ուսումնասիրենք բնական, ամբողջ ու ռացիոնալ թվերի ծագումը։ Որոնեք ու կպարզեք, թե երբ և ում կողմից են ստեղծվել
- Բնական թվերը
- Արաբական թվերը
- Հռոմեական թվերը
- Ամբողջ թվերը
- Ռացիոնալ թվերը։
4-5-6-րդ դասարանի սիրելի սովորողներ, ձեր ուսումնասիրությունների վերաբերյալ պատրաստեք ռադիոնյութ։
Անհատական աշխատաժամանակ. ապրիլ 6-24։ Այս հղումով մտեք և կտեսնեք շաբաթվա գործունեությունը և առցանց պարապմունքների, տեսադազանգերի ժամանակացույցը։
Երկուշաբթի
4-5-6-րդ դասարանի սիրելի սովորողներ, <<Մոգականը մաթեմատիկայում>> նախագծի շրջանակներում ներկայացնեք նոր մաթեմատիկական հնարքներ։ Կազմեք 3×3 չափի և 4×4 չափի նոր մոգական քառակուսիներ։ Սիրելի սովորողներ, <<Մաթեմատիկական հնարքներ>> թեմայով պատրաստեք ռադիոնյութ։
Մոգական քառակուսի ստանալու համար, պետք է հաշվի առնել, որ քառակուսու անկյունագծի վրա գրված թվերի գումարը հավասար է քառակուսու յուրաքանչյուր սյան մեջ գրված թվերի գումարին ու հավասար է քառակուսու յուրաքանչյուր տողի վրա գրված թվերի գումարին։
3×3 չափի
100 |
80 |
120 |
120 |
100 |
80 |
80 |
120 |
100 |
40 |
30 |
50 |
50 |
40 |
30 |
30 |
50 |
40 |
15 |
20 |
10 |
10 |
15 |
20 |
20 |
10 |
15 |
4×4 չափի
15 |
10 |
10 |
15 |
15 |
5 |
15 |
15 |
15 |
15 |
15 |
5 |
5 |
20 |
10 |
15 |
20 |
30 |
40 |
20 |
20 |
40 |
30 |
20 |
30 |
20 |
20 |
40 |
40 |
20 |
20 |
30 |
Երեքշաբթի-չորեքշաբթի
4-րդ դասարանի սիրելի սովորողներ, <<Թվերի մեծ աշխարհում>> նախագծի շրջանակներում շարունակեք ձեր ուսումնասիրությունները։ Բնական թվերի հենքը Արաբական թվերն են։
Թվանշանները, որոնք մենք օգտագործում ենք ստեղծվել է Հնդկաստանում։ Այժմ դրանք կոչվում են արաբական, քանի որ արաբների միջոցով ենք ծանոթացել այդ թվերին։
միասին ուսումնասիրենք Երեք իրար հաջորդող թվերը։
Երեք իրար հաջորդող թվեր(word)`տեսական նյութ և առաջադրանքներ:
Երեք իրար հաջորդող թվեր(pdf)`տեսական նյութ և առաջադրանքներ:
Երեք իրար հաջորդող թվեր
Յուրաքանչյուր թվին հաջորդող թիվը ստանալու համար պետք է այդ թվին գումարել 1։
Օրինակ՝ 1 թվին հաջորդող թիվը ստանալու համար պետք է ՝ 1+1=2, իսկ 2 թվին հաջորդող թիվը գտնելու համար պետք է ՝ 2+1=3։
Այսպիսով՝ 1,2,3 թվերը երեք իրար հաջորդող թվեր են։
1,2,3 իրար հաջորդող թվեր կարելի է ստանալ նաև, եթե 1+1=2, 1+2=3: Երեք իրար հաջորդող բնական թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝
1-ին թվին 1 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող թիվը, իսկ 1-ին թվին 2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող թիվը։
Իրար հաջորդող կենտ բնական թվեր ստանալու համար յուրաքանչյուր կենտ թվի նախորդին պետք է գումարել 2։
Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝
1-ին կենտ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող կենտ թիվը, իսկ 1-ին կենտ թվին 4 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող կենտ թիվը։
Օրինակ՝ 1,3,5 թվերը իրար հաջորդող բնական կենտ թվեր են։
1-ին կենտ թիվը 1 է, իսկ այդ թվին հաջորդող կենտ թիվը գտնելու համար՝ 1+2=3, իսկ 3 թվին հաջորդող կենտ թիվը գտնելու համար՝
3+2=5 կամ 1+2=3, 1+4=5:
Իրար հաջորդող բնական զույգ թվեր ստանալու համար յուրաքանչյուր զույգ թվի նախորդին պետք է գումարել 2։
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերը գտնելու համար կարող ենք կատարել հցետևյալ քայլերը՝
1-ին զույգ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող զույգ թիվը, իսկ 1-ին թվին 4 գումարելով՝ 2-րդ զույգ թվին հաջորդող զույգ թիվը։
Օրինակ՝ 2,4,6 թվերը իրար հաջորդող բնական զույգ թվեր են։
1-ին զույգ թիվը 2 է, իսկ այդ թվին հաջորդող զույգ թիվը գտնելու համար՝ 2+2=4, իսկ 4-ին թվին հաջորդողզույգ թիվը գտնելու համար՝ 4+2=6, կամ 2+2=4, 2+4=6:
Այժմ իմանալով թվերի գումարը գտնենք այդ երեք իրար հաջորդող բնական թվերը։ Դիտարկենք օրինակներ։
Օրինակ1․Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց գումարը լինի 306:
Լուծում՝
Քանի որ իրար հաջորդող բնական թվերից 1-ինին 1 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող թիվը, իսկ 1-ին թվին 2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է, ապա 306-(1+2)=306-3=303
303:3=101, ուրեմն այդ թվերից 1-ինը 101 է։ 1-ին թվին հաջորդող թիվը՝ 101+1=102, իսկ 2-րդ թվին հաջորդող թիվը՝ 101+2=103։
Երեք իրար հաջորդող բնական թվերն են՝ 101,102,103։
Օրինակ 2․Գտեք այն երեք իրար հաջորդող բնական զույգ թվերը, որոնց գումարը լինի 306:
Լուծում՝
Քանի որ իրար հաջորդող բնական զույգ թվերից 1-ինին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող զույգ թիվը, իսկ 1-ին թվին 4 գումարելով՝ 2-րդ զույգ թվին հաջորդող զույգ թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է, ապա 306-(2+4)=306-6=300
300։3=100, ուրեմն այդ թվերից 1-ինը 100 է։ 1-ին թվին հաջորդող զույգ թիվը՝ 100+2=102, իսկ 2-րդ թվին հաջորդող զույգ թիվը՝ 100+4=104։
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերն են՝ 100,102,104։
Օրինակ 3․Գտեք այն երեք իրար հաջորդող բնական կենտ թվերը, որոնց գումարը լինի 309:
Լուծում՝
Քանի որ իրար հաջորդող բնական կենտ թվերից 1-ինին 2 գումարելով ստանում ենք 1-ին կենտ թվին հաջորդող կենտ թիվը, իսկ 1-ին կենտ թվին 4 գումարելով՝ 2-րդ կենտ թվին հաջորդող կենտ թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է, ապա 309-(2+4)=309-6=303
303։3=101, ուրեմն այդ թվերից 1-ինը 101 է։ 1-ին թվին հաջորդող կենտ թիվը՝ 101+2=103, իսկ 2-րդ թվին հաջորդող կենտ թիվը՝ 101+4=105։
Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերն են՝ 101,103,105
Առաջադրանքեր
- Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։
432-(1+2)=300
100:3=100
100+1=101
100+2=102
Պատ.՝100, 101, 102
- Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց գումարը լինի 363:
432-(1+2)=360
363:3=120
120+1=121
120+2=122
Պատ.`120, 121, 122
- Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180 է։
180-(1+2)=177
177:3=59
59+1=60
59+2=61
Պատ.`59, 60, 61
- Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 432 է։
432-(1+2)=429
429:3=143
143+1=144
143+2=145
Պատ.`143, 144, 145
- Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
225-(2+4)=219
219:3=73
73+2=75
143+4=77
Պատ.`73, 75, 77
- Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321 է։ Որո՞նք են այդ թվերը։
321-(2+4)=315
315:3=105
105+2=107
143+4=109
Պատ.`105, 107, 109
- Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։
69-(2+4)=63
63:3=21
21+2=23
21+4=25
Պատ.`21, 23, 25
- Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։
288-(2+4)=282
282:3=94
94+2=96
94+4=98
Պատ.`94, 96, 98
- Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 336 է։ Որո՞նք են այդ թվերը։
336-(2+4)=330
330:3=110
110+2=112
110+4=114
Պատ.`110, 112, 114
- Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 318 է։ Որո՞նք են այդ թվերը։
318-(2+4)=312
312:3=104
104+2=106
143+4=108
Պատ.`104, 106, 108
5-րդ դասարանի սիրելի սովորողներ, շարունակենք ուսումնասիրել Խառը թվերը։
Խառը թվերի համեմատումը(word)տեսական նյութ և առաջադրանքներ:
Խառը թվերի համեմատումը(pdf)՝ տեսական նյութ և առաջադրանքներ:
Խառը թվերի գումարումը(word)՝ տեսական նյութ և առաջադրանքներ:
Խառը թվերի գումարումը(pdf)՝ տեսական նյութ և առաջադրանքներ:
5-րդ դասարանի սիրելի սովորող, դիտիր տեսանյութերը՝
6-րդ դասարանի սիրելի սովորողներ, շարունակենք ուսումնասիրել տասնորդական կոտորակները։
Տեսական նյութ, օրինակներ ու առաջադրանքներ:
Տասնորտական կոտորակների դիրքային գրառումը և նրանց ընթերցումը(word)
Տասնորտական կոտորակների դիրքային գրառումը և նրանց ընթերցումը(pdf)
6-րդ դասարանի սիրելի սովորող, դիտիր տեսանյութերը՝
11։00- 11:30 տեսազանգ, Արևմտյան դպրոց, 4.1 դասարան, առաջին խումբ
11։40- 12:10 տեսազանգ, Արևմտյան դպրոց, 4.1 դասարան, երկրորդ խումբ
12։30-13:00 աշխատանք բլոգներում
13։00-13։30 տեսազանգ, Արևմտյան դպրոց, 5.2 դասարան, առաջին խումբ
13։40-14։10 տեսազանգ, Արևմտյան դպրոց, 5․2 դասարան, երկրորդ խումբ
14։30-15։30 տեսազանգ, Միջին դպրոցի 6․4 դասարան
15։30-17։00 սովորողների կատարած աշխատանքի ստուգում։
Հինգշաբթի-ուրբաթ
4-5-6-րդ դասարանի սիրելի սովորողներ, <<Թվերի մեծ աշխարհում>> նախագծի շրջանակներում շարունակեք ձեր ուսումնասիրությունները։ Ուսումնսիրեք այն թվերի պատմությունը, որոնք նախորդ շաբաթվա ընթացքում դեռ չեք հասցրել ուսումանասիել։Ձեր ուսումնասիրությունների վերաբերյալ պատրաստեք ռադիոնյութ։
4-րդ դասարանի սիրելի սովորողներ, կատարեք նաև Ինքնաստուգման թեստ 11-ը։
Թեսթ11
5-րդ դասարանի սիրելի սովորողներ, կատարեք նաև
Խառը թվեր, նյութի ամրապնդում(word)` տեսական նյութ և առաջադրանքներ:
Խառը թվեր, նյութի ամրապնդում(pdf)`տեսական նյութ և առաջադրանքներ:
6-րդ դասարանի սիրելի սովորողներ, կատարեք նաև
Տասնորդական կոտորակներ, ամրապնդող նյութ(word)` յուրաքանչյուր առաջադրանքում ցույց է տրված օրինակը։
Տասնորդական կոտորակներ, ամրապնդող նյութ(pdf)`յուրաքանչյուր առաջադրանքում ցույց է տրված օրինակը։